Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հանգստի ժամին

ՆԱՆԵ. Շիրիմ հայրենիքում (պատմվածք)

ՆԱՆԵ. Շիրիմ  հայրենիքում (պատմվածք)

Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո  արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական օջախում”…


Առիթը դրան արժեր… Մեծ իրադարձություն էր, կարելի է ասել` ընտանեկան տոն…Մարիամի Ամերիկայում ապրող Նվարդ քույրը հերթական ծանրոցն էր ուղարկել իր հայաստանցի ազգականներին։


Բացակայում էին միայն ծնողների հետ ապրող տղան` Արսենը և նրա  Նելլի դստրիկը, ովքեր  օդանավակայան էին գնացել հիշյալ ծանրոցը բերելու։


–   Մամ, մորքուրը չասա՞ց, թե ի՞նչ է ուղարկել,-կանաչեղեն կտրատող մոր կողքին նստելով հետաքրքրվեց  փոքր աղջիկը։


–   Չէ, մենակ ասաց` շոր-մոր է…Կարճ ենք խոսել, կապը կտրվեց կեսից,-պատասխանեց Մարիամը։


Հարսը`  Էմման, մատուցարանով սուրճը ներս բերեց.


–   Էս ինչի՞ են ուշանում, -աչքը ժամացույցի կողմը գցելով ասաց նա։


Բոլորն էլ նույն մտքին էին։ Ուշանալը… երևի թե` այնքան էլ չէին ուշանում, բայց սպասողներն էին շտապում, սպասողներն էին` անհամբերությունից ամեն մեկը մի տեղից մյուսը գնալով, մի գործից մյուսին ձեռք գցելով,. փորձում թուլացնել նյարդերի լարումը։


Վերջապես դռան զանգը հնչեց։ Մեծով-փոքրով բոլորը վեր թռան իրենց տեղերից ու խռնվեցին դռան մոտ։


–   Ուռռա՜, - գոռացին երեխաները։


Արսենը բավականին մեծ ու պատկառելի տեսքով ծանրոցը հանդիսավորությամբ դրեց աթոռին.


–Ըհը, էս էլ ձեր պասիլկան,-շնչահատ ասաց նա,-թռիչքը մի կես ժամի չափ ուշացավ։ Ես պիտի մի հատ շտապ գործիս  տեղ հանդիպեմ։


–Գոնե սուրճ խմեիր,- կինը փորձ արեց ամուսնուն համոզել։


–Չէ, շտապում եմ…


Արսենը գնաց։


Բոլորի հայացքները հառված էին հսկա պարկին։ Մարիամը ծանր-ծանր մոտեցավ ու սկսեց մկրատով բացել այն։ Գերդաստանի անդամները շունչները պահած հետևում էին նրա ամեն մի շարժումին։


–   Պահ, էս ինչքան էլ բան ա ուղարկել,-պայծառացած դեմքով Մարիամը մեկը մեկի հետևից սկսեց հանել տարբեր չափի ու ձևի հագուստները։


–   Էս հենց իմ կազմվածքի համար է,-Հասմիկը խլեց իր հավանած զգեստը։


–   Դա քո գույնը չի, Էմմային ավելի կսազի,- մեջ ընկավ մյուս քույրը` Թագուհին, որն արդեն իր հագով մի գեղեցիկ բլուզ էր ընտրել։


–   Հա՞, Է՞մմ,  դուրդ գալի՞ս ա,-հարսի կողմը շրջվելով, հարցրեց Հասմիկը, հետո դիմեց մորը,- Մամ, իսկ նամակ չկա՞ դրած, իմանայինք որը ում համար է ուղարկել։


Նամակն ամեն բան կհեշտացներ, բայց.


–   Վա՜յ,- բացականչեց Նելլին,-նամակը պապայի մոտ մնաց։


–   Նամակն ի՞նչ ենք անում, հեսա լավ էլ երևում ա, որը ում հարմար կլինի,- քթի տակ մրմնջաց մայրը,- էս հո իսկը Վահագնիկիս հագով է։


Այդպես հաշտ-համերաշխ ջոկջկեցին, երեխաներին էլ նրանց բաժինը տվեցին։


Ոչ մեկը դժգոհ չմնաց։


–   Էլի էն ժլատն ա ու ժլատը,-դժգոհեց Թագուհին,-ասա` մի քաղցրեղենն ինչ ա` չես ուղարկել։  Հիմա սուրճի հետ վա՞տ կլիներ։


–   Չէ, մի ասա, գոհ ենք,- հնչեց` վարդագույն նոր բլուզը հագին, հայելու առաջ իրենով հիացող Հասմիկի ձայնը,-ապրի մորքուրը։


Մարիամը, որը դեռ ծանրոցի հետ էր ու այնտեղ փաթեթներից մնացած թղթերն էր տնտղում, հանկարծ անկյունում մի  կոշտ իր  շոշափեց։  Դա մի փոքրիկ, ուղղանկյուն և բավականին գեղեցիկ տուփ էր։


–   Էս էլ քեզ քաղցրեղեն, -հանդիսավորությամբ հայտարարեց նա։


Երեխաները այս ու այն անկյունից մոտ վազեցին։


Հասմիկը հիասթափված նայեց տուփին.


–   Էսքան փո՞քր։


Թագուհին շտապով բացեց խորհրդավոր տուփը ու զարմացած նայեց պարունակությանը… Բոլորը նայեցին…


Տուփի մեջ սպիտակավուն փոշի էր, ինչ-որ բույր ուներ, բայց պարզ չէր` տուփից էր այն գալիս, թե՞  պարունակությունից։


–   Երևի ինչ-որ նշխար է,-փորձառու մարդու վստահությամբ ասաց Մարիամը։


–   Էսպիսի նշխար որտե՞ղ ես տեսել,- կասկածողը Թագուհին էր։


–   Ամերիկայի նշխարը հո մերի պես չի՞ լինի…Պարզ  է, որ ուրիշ տեսակ պիտի լիներ։


–   Հա, էլի,  -ավելի ուշադիր ու մտածկոտ տուփը ձեռքերի մեջ զննեց Թագուհին, հոտոտեց ու էլի դրեց տեղը,- նշխար է…


–   Նելլի ջան, աղջիկս, թռի խոհանոց ու գդալ բեր։ Էս նշխարից բոլորս պիտի ճաշակենք,- ու Մարիամը գդալով` որի պարզած անձեռոցիկի, որի ափի մեջ, մաս-մաս լցրեց Նվարդ քրոջ ուղարկած փոշուց։


Բոլորը` մեծից փոքրը` խորհրդավոր լռության մեջ կուլ տվեցին այն։


Ճաշակեցին… վերջացրին… Հետո նորից շարունակվեց եռուզեռը։


Ով դեռ չէր հասցրել միակ բոյաբոյ հայելու առաջ իր նոր հագուստը փորձել, հիմա կանգնած այդտեղ աջ ու ձախ էր պտտվում։


Արդեն մթնում էր, երբ Արսենը եկավ։


–   Հը, գո՞հ եք,.ինձ համար հարմար բան կա՞…


–   Այ տղա, նամակն ինչի՞ հետդ տարար,- անհամբեր վրա տվեց մայրը ու որդու ձեռքից վերցնելով այն, կանչեց մեծ աղջկան.


–   Թագուհի ջան, դու կարդա, ես էլ ակնոց չդնեմ,-  ու նամակը մեկնեց նրան։


–   «Բարև Մարիամ ջան, Արսեն ջան, Էմմա ջան, Թագուհի ջան…»,- Թագուհին արագացրեց ընթերցումը…


Մի քանի շաբլոն նախադասություններից հետո Նվարդ մորաքույրը մեկ առ մեկ հագուստներն էր թվում։


–Դե, էդ արդեն կարևոր չի, մենք լավ էլ ամեն բան ճիշտ բաժանել ենք,-ասաց Մարիամը,-առաջ անցիր։


–   «Իսկ ուղարկածս տուփի մեջ մեր ախպոր` Վահրամի,- Թագուհին կանգ առավ, սառեց, նայեց մյուսներին. բոլորը լարված սպասում էին, -մեր ախպոր` Վահրամի,-նորից կրկնեց ու հազիվ արտաբերեց,- աճյունափոշին է,- կանգ առավ, սպասեց, բայց ոչ ոք ոչինչ չասաց…լուռ էին։ Շփոթված, արդեն ասես ոչ իր ձայնով, շարունակեց- Երազանքը հայրենիքում շիրիմ ունենալն էր։ Մի հարմար ժամանակ հողին կհանձնենք, խեղճը վերջապես հանգստանա»,- լռության մեջ` վերջին ուժերը ասես հավաքելով, արագ ընթերցեց մնացածը, վերջացրեց ու  … լռեց…
Լռություն էր…


Որքա՞ն տևեց այն…


–   Էս ի՞նչ բան էր, քոռանամ ես,-ձեռքերը ծնկներին խփելով մորմոքաց Մարիամը,- էս ի՞նչ բան էր։
Իրար դեմքերի չէին նայում։ Ամեն մեկն ասես փորձում էր հայացքը իր մեջ մխրճել, այնտեղ փնտրելով կատարվածի  իմա՞ստը…անիմաստությո՞ւնը…ի՞նչը… Չգիտեին էլ, թե ինչ են զգում։  Զգալու բան չէր… հասկանալու բան չէր… հաշտվելու….առավել ևս…չէր ու չէր….Ավելի ճիշտ, այն ինչ զգում էին, այնքան էր ուրիշ, նոր, անգամ նախնյաց պատմության մեջ չապրված, որ անուն էլ չուներ։ 


Վերջապես  Հասմիկը` գլուխը բարձրացնելով,  նույնքան մի անանուն հայացքով նայեց մյուսներին ու կցկտուր, դողահար ձայնով արտաբերեց.

 

–   Մենք մեր քեռուն կերանք… Փաստորեն, մենք մեր քեռուն կերանք,- նորից կրկնեց, ասես այդպես կարող էր անհասկանալին հասկանալի դառնալ, անանունն` անուն ստանալ…


Մարիամն էր միայն ախուվախ անում, մյուսները լուռ էին ու այդպես էլ լուռ և շփոթված ցրվեցին իրենց տները։


Հաջորդ օրը` անհաշտելիի հետ հաշտվելու համար, փորձեցին հումորի վերածել եղածը, պատմում էին տարբեր ձևերով ու շփոթված ծիծաղում։


Բայց շուտով, գիշերները, բոլորի երազներում սկսեցին տարբերաբնույթ ու տարբերակերպ մղձավանջներ ու կոշմարներ երևալ… Եվ այդ կոշմարներում ներկա էր միշտ նա`  հայրենիքում շիրիմ երազած մարդու այդուհետ անհանգիստ ու թափառիկ ոգին…

Հեղինակ. ՆԱՆԵ, մանկական նյարդաբան, բանաստեղծ-հրապարակագիր, գեղանկարիչ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Խորհուրդներ զբոսաշրջիկներին՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր երկրներում. 1in.am
Խորհուրդներ զբոսաշրջիկներին՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր երկրներում. 1in.am

Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...

Օգտակար խորհուրդներ
Լավագույն քաղաքներն՝ ըստ Guardian-ի. civilnet.am
Լավագույն քաղաքներն՝ ըստ Guardian-ի. civilnet.am

 Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև  հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների...

Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել. tert.am
Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել. tert.am

Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ինչպես պատի վրա ձեռքերով ստվերներ ստանալ. 1in.am
Ինչպես պատի վրա ձեռքերով ստվերներ ստանալ. 1in.am

Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...

Աշխարհի լավագույն դեսերտները Business Insider-ի վարկածով. 1in.am
Աշխարհի լավագույն դեսերտները Business Insider-ի վարկածով. 1in.am

Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...

Սնունդը և առողջությունը
Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ). ter-hambardzum.net
Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ). ter-hambardzum.net

Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց...

Ես
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am

Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...

Թեստեր Առողջ և գեղեցիկ Լրահոս կանանց համար
Բնավորությունն՝ ըստ սիրած սուրճի. fact.am
Բնավորությունն՝ ըստ սիրած սուրճի. fact.am

Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում  պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...

Աշխարհի ամենաահասարսուռ 10 Կամուրջները
Աշխարհի ամենաահասարսուռ 10 Կամուրջները

Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...

11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ
11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ

Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...

Հայելու գաղտնիքները
Հայելու գաղտնիքները

Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...

Գիտե՞ք, որ...
Ամենատպավորիչ և հիշարժան ծաղկային քանդակները հոլանդական փառատոնից
Ամենատպավորիչ և հիշարժան ծաղկային քանդակները հոլանդական փառատոնից

Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...

Երկիր մոլորակի գիշերային կյանքը. տեսարաններ տիեզերքից
Երկիր մոլորակի գիշերային կյանքը. տեսարաններ տիեզերքից

Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...

Ֆրանսիացի նկարիչը գերիրական որմնանկարներով կյանքով է լցնում անկենդան շենքերը
Ֆրանսիացի նկարիչը գերիրական որմնանկարներով կյանքով է լցնում անկենդան շենքերը

Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ